• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քևին Շադեն վարձավճարով հանդես կգա «Բրենթֆորդում»

«Բրենթֆորդը» հայտարարել է «Ֆրայբուրգի» հարձակվող Քևին Շադեի հետ պայմանագիր կնքելու մասին:

Շադեն այս մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով կանցկացնի «Բրենթֆորդում»՝ նախքան «մեղուների» հետ հնգամյա պայմանագիր կնքելը:

Նիգերիական ծագումով 21 ամյա գերմանացու մշտական ​​տրանսֆերը «Բրենթֆորդին» կարժենա ակումբի համար  ռեկորդային համարվող՝ 20 մլն ֆունտ:

Շադեն «Ֆրայբուրգի» ակադեմիայի սան է, որն իր դեբյուտը հիմնական թիմում նշել է միայն 2021 թվականի օգոստոսին:

Անցած մրցաշրջանում Քևինը օգնեց «Ֆրայբուրգին» զբաղեցնել վեցերորդ տեղը Բունդեսլիգայում՝ անցկացնելով 23 հանդիպում և խփելով 4 գոլ:

Այս մրցաշրջանում Շադեն, ով Բունդեսլիգայի պատմության յոթերորդ ամենաարագ խաղացողն է, 12 խաղում երկու գոլ է խփել։

Հետաքրքիր փաստեր