• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օլիվյե Ժիրու. «Անգլիայում օրենքները շատ խիստ են»

Օլիվյե Ժիրու«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ զարմացած է Ֆուտբոլի ասոցացիայի կայացրած որոշումից:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Ֆուլհեմի» հետ կայացած խաղի վերջնամասում Ժիրուն հեռացվեց խաղադաշտից մրցակցի պաշտպան Ստանիսլավ Մանոլևի հետ կոպիտ խաղալու համար: Դրանից հետո Ֆուտբոլի ասոցացիան երեք խաղով որակազրկեց ֆրանսիացուն:

Լոնդոնյան ակումբը բողոքարկեց Ժիրուի ստացած կարմիր քարտը, սակայն դա անօգուտ էր: Ֆուտբոլիստը բաց կթողնի Պրեմիեր Լիգայի առաջիկա երեք հանդիպումները: Անձամբ խաղացողի համար նման որոշումն անակնկալ էր:

-Զարմացած էի, որովհետև իմ գործողություններում հետին միտք չկար: Սա ինձ ցավ չպատճառեց, սակայն օրենքներն Անգլիայում իրականում շատ-շատ խիստ են,- հայտնել է Ժիրուն:

Ավելացնենք, որ Օլիվյեի բացակայությամբ հարձակվողի դիրքում կարող են խաղալ Թեո Ուոլկոտը, Լուկաս Պոդոլսկին և Ժերվինյոն:

Հետաքրքիր փաստեր