• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օսիմենից «Նապոլին» կբաժանվի նվազագույնը 100 մլն եվրոյի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ծախսի առնվազն 100 միլիոն եվրո՝ այս ամառ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին ձեռք բերելու համար:

Տրանսֆերային պատուհանում «Յունայթեդի» համար առաջնահերթություն է թոփ-մակարդակի հարձակվող ձեռք բերելը։

«Տոտտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնին կապում են «Յունայթեդ» տեղափոխվելու հետ, բայց եթե կարելի է հավատալ շշուկներին, ապա «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը նախընտրում է առաջնագծում տեսնել Օսիմենի նման արագաշարժ խաղացողի:

Այս մրցաշրջանում Վիկտորը դարձել է Եվրոպայի թոփ-ակումբների ամենացանկալի հարձակվողներից մեկը: 24 ամյա նիգերիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում 15 գոլ է խփել՝ օգնելով «Նապոլիին» ամրապնդվել Ա Սերիայի առաջին հորիզոնականում:

Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ աղբյուրը ESPN-ին ասաց, որ «Նապոլին» չի բաժանվի Օսիմենից 89 միլիոն ֆունտից պակաս գումարով: «ՊՍԺ»-ից Վիկտորի նկատմամբ հետաքրքրությունը կարող է միայն բարձրացնել գինը:

Այս պահին «Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն դիտարկվում են որպես երկու հսկաներ, որոնք հարձակվողի կարիքն ունեն, մինչդեռ «Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց Էրլինգ Հոլանդին անցյալ ամառ, «Լիվերպուլը»՝ Դարվին Նունեսին, «Բարսելոնան»՝ Ռոբերտ Լևանդովսկուն:

Բացի նշված Օսիմենից ու Քեյնից, «սատանաները» կարող են ուշադրություն դարձնել նաև Բենջամին Սեշկոյին՝ «Ռեդ Բուլից» և Դուշան Վլախովիչին՝ «Յուվենտուսից»։

Հետաքրքիր փաստեր