• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օրիջին ցանկանում է «Լիվերպուլին» միանալ արդեն հունվարին

Դիվոկ Օրիջի«Լիլի» հարձակվող Դիվոկ Օրիջին հաստատել է հունվարին «Լիվերպուլին» միանալու իր պատրաստակամությունը:

Հիշեցնենք, որ այս ամառ «կարմիրները» համաձայնեցրին Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը, ով փայլեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում: Երկու ակումբների համաձայնությամբ Դիվոկն այս մրցաշրջանում պետք է վարձավճարով հանդես գար «Լիլում»:

Սակայն այս պահին «Լիվերպուլը» լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում, ինչը Բրենդան Ռոջերսին ստիպել է նախատեսվածից շուտ վերադարձնել Դիվոկին: 19-ամյա բելգիացին չի բացառում, որ հունվարին կհամալրի «կարմիրների» շարքերը:

-Հնարավոր է, որ հունվարին: Ես չեմ դա որոշում, սակայն եթե ակումբները համաձայնության գան, ապա ես պատրաստ եմ տեղափոխվել: Մեծ ուրախությամբ կմիանամ «Լիվերպուլին»:

Բրենդան Ռոջերսը միշտ կապի մեջ է ինձ հետ: Դա շատ հաճելի է, և ես դրանից ինձ պահանջված եմ զգում,- Օրիջիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: