• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆաբրեգասը չի ցանկանում, որ «Տոտտենհեմը» դառնա չեմպիոն

Սեսկ Ֆաբրեգաս«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ չի ցանկանում, որ «Տոտտենհեմը» հաղթի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարը։

2011 թվականին «Բարսելոնա» տեղափոխվելով՝ Ֆաբրեգասն իր դեմ տրամադրեց «Արսենալի» շատ երկրպագուների, սակայն երեկ Sky Sports-ի եթերում արած հայտարարությունը կարող է վերադարձնել նրանցից ոմանց սերը։

Պատասխանելով հարցին, թե ում է ավելի համակրում չեմպիոնական պայքարում՝ Սեսկը պարզ հասկացրեց, որ ցանկանում է չեմպիոն տեսնել «Լեսթերին»։ «Արսենալի» նախկին ավագը չի ցանկանում, որ տիտղոսը վերցնի «զինագործների» սկզբունքային մրցակից «Տոտտենհեմը»։

-Կդառնա՞ «Տոտտենհեմը» չեմպիոն։ Հուսով եմ, որ ոչ։ Անկեղծ, ես չեմ ցանկանում, որ նրանք հաղթեն։ Հիացմունքով կընդունեմ «Լեսթերի» հաղթանակը,- ասել է Ֆաբրեգասը։

Հետաքրքիր փաստեր