• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆաբրեգասը պատրաստ է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Սեսկ Ֆաբրեգաս«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մտածում է Անգլիա վերադառնալու մասին: Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբներն ուշադիր հետևում են զարգացող իրադարձություններին:

Նախորդ ամառ կատալոնական ակումբը 71.5 մլն ֆունտ ծախսեց Նեյմարին գնելու համար, իսկ մի քանի ամիս առաջ երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց Լիոնել Մեսսի հետ՝ տարեկան 16.3 մլն ֆունտ աշխատավարձով:

Այժմ «Բարսելոնան» մտածում է բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկից բաժանվելու մասին, և դա կարող է լինել Ֆաբրեգասը: Սեսկին դուր է գալիս Անգլիա վերադառնալու տարբերակը:

-Մենք այժմ ոչ մի որոշում չենք ընդունի: Ամեն ինչ՝ իր ժամանակին,- ասել է «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, երբ նրան հարցրել են Ֆաբրեգասի հավանական տրանսֆերի մասին:

The Telegraph-ի հաղորդմամբ, Ֆաբրեգասին ցանկանում են իրենց կազմում տեսնել «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Որոշ լուրերի համաձայն, «Արսենալը» Ֆաբրեգասին 25 մլն ֆունտով հետ գնելու իրավունք ունի, եթե «Բարսելոնան» որոշի վաճառել Սեսկին:

Հետաքրքիր փաստեր