• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆելայնին Մոյեսի հետ չի խոսել «Յունայթեդ» տեղափոխվելու մասին

Մարուան Ֆելայնի«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հայտնել է, որ չի բանակցում «Յունայթեդ» տեղափոխվելու վերաբերյալ:

Որոշ աղբյուրների հաղորդմամբ, Մոյեսի հետևից «Օլդ Թրաֆորդ» կտեղափոխվի նաև Ֆելայնին: Մինչդեռ 25-ամյա բելգիացին այդ մասին չի խոսել իր նախկին մարզչի հետ:

-Մոյեսը լավ առաջարկ ստացավ, և ես հասկանում եմ, թե ինչու նա ընդունեց այն: Այնուամենայնիվ, նա երբեք չի ասել, որ պատրաստվում է ինձ իր հետ տանել «Յունայթեդ»: Բամբասանքները ֆուտբոլի անբաժանելի մասն են, և ես դրանց մի մասին եմ միայն ուշադրություն դարձնում:

Իհարկե, բոլորին էլ դուր է գալիս, երբ իրենց անունը կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբի հետ, սակայն ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Իմ ապագան կապված է «Էվերթոնի» հետ՝ Անգլիայի ամենամեծ ակումբներից մեկի, և մարզչի փոփոխությունը ոչինչ չի փոխում:

Անկասկած, ես կարոտում եմ Չեմպիոնների Լիգայում խաղալուն, և մենք անցած մրցաշրջանում արժանի էինք ուղեգրի: Ամեն դեպքում ես երջանիկ եմ այստեղ, իսկ մնացածը սովորական բամբասանքներ են,- հայտնել է Մարուանը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր