• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերգյուսոնը հերքել է թիմի վետերանների հեռանալու մասին լուրերը

Ռայան Գիգգս, Ռիո Ֆերդինանդ և Փոլ Սքոուլզ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեք Ֆերգյուսոնը հերքել է թիմի վետերան Փոլ Սքոուլզի հեռանալու մասին լուրերը:

Այսօր առավոտյան մամուլում լուրեր հայտնվեցին, որ 38-ամյա Փոլը որոշել է մրցաշրջանի ավարտին հեռանալ ֆուտբոլից: Սակայն Սէր Ալեքսը վստահ է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

-Ես կզարմանամ, եթե Փոլը այդ մասին ինձ հայտնի: Նա թիմի համար կարևոր ֆուտբոլիստ է և կարիերան ավարտելու մասին խոսելը շուտ է,- ասել է Ֆերգյուսոնը:

Թերթերը միաժամանակ գրեցին նաև Ռայան Գիգգսի և Ռիո Ֆերդինանդի հեռանալու մասին: Սակայն այս լուրերն էլ Ֆերգյուսոնը հերքեց:

-Նրանք կարող են դեռ մեկ կամ երկու տարի խաղալ,- ավելացրել է շոտլանդացի մարզիչը: