• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերդինանդը համաձայնության է եկել ՔՊՌ-ի հետ

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն արդեն այսօր պետք է ավարտին հասցնի իր տեղափոխությունը «Քուինս Պարկ Ռեյնջերս»: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Նախորդ ամիս «կարմիր սատանաների» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը 35-ամյա անգլիացուն հայտնեց, որ ակումբը չի ցանկանում երկարաձգել նրա պայմանագիրը:

Ֆերդինանդը պատրաստ էր մնալ «Օլդ Թրաֆորդում» և հանդիպել նոր մարզիչ Լուի վան Գալի հետ, սակայն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք բերած Ռիոյին դուռը ցույց տվեցին:

Աղբյուրի համաձայն, Ֆերդինանդն ի վերջո որոշեց մնալ Պրեմիեր Լիգայում և հանդես գալ ՔՊՌ-ում: Լոնդոնցիներն արդեն համաձայնության են եկել Ռիոյի հետ և այսօր նրա հետ պայմանագիր կստորագրեն:

Ավելացնենք, որ 2002թ-ի հուլիսին Ֆերդինանդը դարձավ անգլիական ֆուտբոլի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ «Յունայթեդը» նրա համար «Լիդսին» 29.1 մլն ֆունտ վճարեց:

Հետաքրքիր փաստեր