• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերդինանտը կարծում է, որ Բելինգհեմը և Ռայսը պետք է մերժեն «Լիվերպուլին»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը և «Վեստ Հեմի» ֆուտբոլիստ Դեքլան Ռայսը պետք է մերժեն «Լիվերպուլին» «կարմիր սատանաներին» միանալու համար:

Ե՛վ «Յունայթեդը», և՛ «Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանից առաջ Բելինգհեմի և Ռայսի համար մղվող պայքարի գլխավոր հավակնորդներից են:

Այնուամենայնիվ, Ֆերդինանդը համոզված է, որ այս պահին «Լիվերպուլը» այնքան գրավիչ տեսք չունի աստղային խաղացողների համար, որքան «Յունայթեդը», որի խաղը վերելք է ապրում։

«Եթե այս երկու թիմերի հետ աղյուսակ կազմեք, կտեսնեք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շարժվում է նույն ուղղությամբ, մինչդեռ «Լիվերպուլը» լճանում է։

«Չէի ասի, որ «Լիվերպուլը» ճգնաժամի մեջ է։ Պարզապես այլ թիմեր են հասնում և միգուցե առաջ են անցնում: Եթե ինձ առաջարկեին ընտրություն կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» միջև, ես հենց հիմա կգնայի «Յունայթեդ», և իմ կապը «Յունայթեդի» հետ կապ չունի»:

«Թիմի տեսքը, ինչպես են նրանք կառուցում իրենց խաղը, ինչպես են ենթարկվում իրենց մարզչին, ինձ կասեն, որ «Յունայթեդում» ես տեսանելի ապագայում կարող եմ ավելի հաջողակ լինել»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։

Հետաքրքիր փաստեր