• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլիպե Կոուտինյո. «Լուկասը ինձ համար կարծես հայր լինի»

Լուկաս Լեյվա, Ֆիլիպե Կոուտինյո«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոստովանել է, որ թիմում հարմարվելու համար իրեն ամենից շատ օգնություն է ցույց տվել Լուկաս Լեյվան:

20-ամյա բրազիլիացին, ում «կարմիրները» հունվարին 8 մլն ֆունտով գնեցին «Ինտերից», արագ գտավ իրեն Բրենդան Ռոջերսի թիմում:

Կոուտինյոի խոսքերով, իրեն ամենից շատ օգնել է Լուկասը:

-Դա մեծ օգնություն էր: Ես չեմ խոսում անգլերեն: Շատ քիչ խոսում և հասկանում եմ իսպաներեն: Լուկասը գիտի պորտուգալերեն և ինձ շատ է օգնում: Նա կարծես հայրս լինի:

Ինձ օգնում են նաև Սուարեսը և Քոաթեսը: Երբ նրանք ինձ մոտ են և ինչ-որ մեկը ուզում է ինձ ինչ-որ բան ասել, նրանք օգնում են ինձ: Ինձ համար շատ կարևոր է, որ նրանք այստեղ են,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Կոուտինյոն:

Հետաքրքիր փաստեր