• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլ Ջագելկա. «Տրանսֆերային պատուհանը պետք է փակել մինչև մրցաշրջանի մեկնարկը»

Ֆիլ ՋագելկաԱնգլիայի ազգային հավաքականի և «Էվերթոնի» պաշտպան Ֆիլ Ջագելկան կողմ է արտահայտվել նախքան Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի մեկնարկը տրանսֆերային պատուհանը փակելու գաղափարի օգտին:

-Տարօրինակ է սկսել մրցաշրջանը, մի քանի խաղեր անցկացնել և այդ ընթացքում իմանալ, որ թիմը կարող են լքել մի քանի ֆուտբոլիստներ: Ավելի լավ է տրանսֆերային պատուհանի փակվելը երկու շաբաթ առաջ լինի, որպեսզի նոր մրցաշրջանում բոլորը թիմերն արդեն որոշեն իրենց կազմերը:

Ֆելայնին մեզ համար գերազանց ֆուտբոլիստ էր, մենք նրան ամենալավն ենք մաղթում: Չեմ կարծում, որ որևէ մեկը նրա հասցեին վատ կարտահայտվի:

Հույս ունեմ, որ մեր նորեկները շատ լավ կդրսևորեն իրենց: Բերրիին ես շատ լավ եմ ծանոթ, նա առաջնակարգ ֆուտբոլիստ է: Ջեյմս Մակարտին անցած մրցաշրջանում շատ լավ հանդես եկավ «Ուիգանում»:

Ես հավատում եմ, որ գլխավոր մարզիչը կկարողանա մեզ իրեն անհրաժեշտ ձևով մարզել, և մենք մրցաշարային աղյուսակում կբարձրանանք,- ասել է Ջագելկան:

Հետաքրքիր փաստեր