«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն դարձել է MLS-ի ակումբների թիրախը։
Նախքան «Լիվերպուլի» վերջին հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, Ֆիրմինոն տեղեկացրեց իր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, որ չի երկարաձգի իր պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի ավարտին:
Այս պահին Ռոբերտոն կենտրոնացած է «Լիվերպուլի» հետ մրցաշրջանը լավագույնս ավարտելու վրա և չի շտապում բանակցությունների մեջ մտնել իր ծառայություններով հետաքրքրված ակումբների հետ։
Այնուամենայնիվ, տիտղոսակիր բրազիլացուն ազատ գործակալի կարգավիճակում ձեռք բերելու հնարավորությունը մեծ իրարանցում է առաջացնում նաև Եվրոպայից դուրս:
Օրինակ, 31 ամյա Ֆիրմինոյի ծառայություններով հետաքրքրված է «Սենթ Լուիս Սիթին», որն այս տարի մուտք է գործել MLS և մեկնարկել է Արևմտյան կոնֆերենցիայում երեք անընդմեջ հաղթանակով։
Հատկանշական է, որ «Սենթ Լուիս Սիթիի» մարզական տնօրեն Լուց Պֆանենշտիլը Ֆիրմինոյին ճանաչում է «Հոֆենհայմում» համատեղ աշխատանքից, որտեղից Ռոբերտոն 2015 թվականին տեղափոխվեց «Լիվերպուլ»։
Ֆիրմինոն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում դարձել է ութ գոլի հեղինակ: