• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆորլան. «Սուարեսն «Արսենալի» համար կարող է դառնալ նոր Թիերի Անրի»

Դիեգո Ֆորլան, Լուիս Սուարես«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը կարծում է, որ Ուրուգվայի հավաքականում իր խաղընկեր Լուիս Սուարեսը կարող է դառնալ այն առաջատարը, ով «Արսենալին» կօգնի պայքարել Պրեմիեր Լիգայի հաղթանակի համար:

34-ամյա Ֆորլանի կարծիքով, Սուարեսին գնելով «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» հետ կհայտնվի նույն հարթակի վրա: Դիեգոն վստահ է, որ այժմ «զինագործներին» պակասում է այն ֆուտբոլիստը, ինչպիսին ժամանակին Թիերի Անրին էր:

-Միայն Սուարեսը գիտի՝ ինչպիսին են իր պլանները, սակայն նա անգնահատելի ձեռքբերում կդառնա «Արսենալի» համար: Իհարկե, «Արսենալը» ուժեղ ակումբ է, սակայն վերջին տարիներում նրանք չեն կարողանում մրցակցել «Յունայթեդի», «Սիթիի» և «Չելսիի» հետ:

Նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն, սակայն չունեն այն մեկին, ով նրանց կտանի դեպի հաղթանակներ: Այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդի» համար Ուեյն Ռունին և Ռոբին Վան Պերսին են, «Մանչեսթեր Սիթիի» համար՝ Սերխիո Ագուերոն և Յայա Տուրեն: «Արսենալն» այդ խնդիրն ունի Թիերի Անրիի հեռանալուց հետո:

Եթե նրանց հաջողվի պայմանագիր ստորագրել Սուարեսի հետ, ապա կկարողանան պայքարել տիտղոսների համար,- ասել է Ֆորլանը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր