• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ֆուլհեմը» համաձայնության է եկել Ֆերնանդո Ամորեբիետայի հետ

Ֆերնանդո Ամորեբետա«Ֆուլհեմը» համաձայնության է եկել Բիլբաոյի «Ատլետիկի» կենտրոնական պաշտպան Ֆերնանդո Ամորեբիետայի տեղափոխության հարցում:

Ֆերնանդոն Բիլբաոյում անցկացրել է ութ տարի, սակայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլրանա նրա պայմանագիրը իսպանական ակումբի հետ: Վենեսուելայի հավաքականի ֆուտբոլիստը որոշել է իրեն փորձել անգլիական Պրեմիեր Լիգայում: Այս մասին հաղորդում է  Goal պարբերականը:

Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Արսենալը»: «Զինագործները» չկարողացան համաձայնության գալ հունվարին և սպասվում էր, որ 28-ամյա պաշտպանի տեղափոխությունը կլինի այս ամռանը:

Սակայն Ֆերնանդոն մերժեց բոլոր առաջարկները և բանակցություններ սկսեց «Ֆուլհեմի» հետ: Ֆուտբոլիստը «Ֆուլհեմին» կմիանա հաջորդ մրցաշրջանում:

Հետաքրքիր փաստեր