• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ֆուլհեմը» վարձակալեց Դարեն Բենթին

Դարեն Բենթ«Ֆուլհեմը» պաշտոնապես հաստատեց «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթի մեկ տարով վարձակալությունը:

Բենթը 2011թ-ի հունվարին 24 մլն ֆունտով «Աստոն Վիլլա» էր տեղափոխվել «Սանդերլենդից»: Բիրմինգհեմյան ակումբում Դարենն անցկացրել է 63 խաղ և խփել է 36 գոլ:

 
29-ամյա Բենթը շատ լավ ծանոթ է «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլին, ում շնորհիվ 2007թ-ին «Չարլթոնից» տեղափոխվեց «Տոտտենհեմ»: 2005թ-ից ի վեր Բենթն ավելի քան 100 գոլ է խփել Պրեմիեր Լիգայի շրջանակներում:

 
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Բենթը չէր հայտնվում «Վիլլայի» հիմնական կազմում, իսկ թիմի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը չէր բացատրում, թե ինչու է պահեստայինների նստարանին թողնում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին: Ընթացիկ մինչմրցաշրջանային նախապատրաստությունը Դարենն անհատական է անցկացրել:

Հետաքրքիր փաստեր