• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ֆուլհեմը» 500 հազար ֆունտ կկորցնի, եթե Զամորան «ՔՊՌ»-ի հետ դուրս մնա Պրեմիեր Լիգայից

Բոբբի Զամորա«Քուինս Պարկ Ռեյնջերսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) «Ֆուլհեմը» կարող է զրկվել կես միլիոն ֆունտից: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

Անցած տարվա հունվարին հարձակվող Բոբբի Զամորան «Ֆուլհեմից» տեղափոխվեց «ՔՊՌ»: Պայմանագրում կա մի կետ, ըստ որի «ՔՊՌ»-ը պետք է վճարի 500 հազար ֆունտ յուրաքանչյուր տարվա համար, որ ֆուտբոլիստը կանցկացնի Պրեմիեր Լիգայում: Նշենք, որ Զամորան կնքել էր պայմանագիր 2.5 տարի ժամկետով:

Անցած մրցաշրջանում մնալով Պրեմիեր Լիգայում՝ «ՔՊՌ»-ը «Ֆուլհեմին» վճարեց նշանակված գումարը: Սակայն այս տարի ակումբը հնարավոր է չստանա այդ գումարը, որովհետև մեծ է հավանականությունը, որ «ՔՊՌ»-ը դուրս կմնա Պրեմիեր Լիգայից:

Ավելացնենք, որ այս պահին Հարի Ռեդնապի թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականում:

Հետաքրքիր փաստեր