• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ֆուլհեմը» գնեց Սաշա Ռիտերի տրանսֆերը

Սաշա Ռիտեր«Ֆուլհեմը» գերմանական «Քյոլնից» գնեց աջ պաշտպան Սաշա Ռիտերի տրանսֆերային ողջ իրավունքները, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս լոնդոնյան ակումբում:

Գերմանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը հաջող անցկացրեց իր առաջին մրցաշրջանն Անգլիայում: Այսօր պարզ է դարձել, որ ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի հարցում: Սաշան պայմանագիր է ստորագրել «Ֆուլհեմի» հետ:

-Շնորհակալ եմ «Քյոլնին»: Ակումբը և քաղաքը ինձ շատ են օգնել: Ես գոհ եմ «Ֆուլհեմում» անցկացրած իմ մրցաշրջանից: Լավագույնն եմ մաղթում «Քյոլնին» և ցանկանում եմ, որ վերադառնա Բունդեսլիգա,- ասել է Ռիտերը: