• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆուտբոլի ասոցացիան չեղյալ համարեց Քոուլի և Գիբսոնի կարմիր քարտերը (տեսանյութ)

Կարլտոն Քոուլ«Վեստ Հեմին» հաջողվեց չեղյալ համարել հարձակվող Կարլտոն Քոուլի ստացած կարմիր քարտը: Քոուլը «Էվերթոնի» հետ խաղում հեռացվեց դաշտից:

Այսօր` մի քանի ժամ առաջ, Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի կարգապահական կոմիտեն բավարարեց «իրիսկաների» կիսապաշտպան Դարոն Գիբսոնի հայտը: Նա նույնպես նույն խաղում հեռացվեց, սակայն խաղավարտին, և դա ոչ մի կերպ չազդեց խաղի ելքի վրա (1:2):

Իսկ Քոուլի կարմիր քարտը երկրորդ խաղակեսի մեջտեղում որոշիչ եղավ: «Էվերթոնը», ունենալով քանակային առավելություն, խփեց հաղթական գնդակը:

Այս երկու դեպքում էլ ֆուտբոլի ասոցացիան ընդունեց, որ մրցավար Էնտոնի Թեյլորը սխալ է թույլ տվել: Այժմ Քոուլն արդեն կարող է մասնակցել «Ռեդինգի» հետ խաղին:

Ավելացնենք, որ չնայած այս երկու սխալներին Թեյլորը կիրակի օրը դատելու է նաև «Քուինս Պարկ Ռեյնջերս»-«Լիվերպուլ» հանդիպումը:

Հետաքրքիր փաստեր