• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆոֆանան «Միլանի» դեմ խաղից հետո խաղադաշտը լքեց հենակներով և ծնկի պաշտպանիչով

Չեմպիոնների լիգայի «Միլանի» դեմ խաղում «Չելսիի» (3:0) խաղում պաշտպան Վեսլի Ֆոֆանան ծնկի վնասվածք ստացավ, որը կարող էր շատ լուրջ լինել:

Հենց Ֆոֆանան բացեց հաշիվը «Սթեմֆորդ Բրիջում»՝ խփելով իր առաջին գոլը լոնդոնյան ակումբի կազմում:

Սակայն ընդմիջումից առաջ 21-ամյա ֆրանսիացին փոխարինվեց, իսկ խաղի վերջում մարզադաշտը լքեց հենակներով և աջ ծնկի հատուկ պաշտպանիչով։ Այժմ «ազնվականները» սպասում են բժիշկների որոշմանը։

«Մենք վաղը կուսումնասիրենք նրա վնասվածքը և կտեսնենք դրա լրջության աստիճանը: Այս պահին ես ոչինչ չունեմ ասելու, բայց այն ստվերում է այս երեկոն»,- «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի  խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։