• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրենկ Լեմպարդ. «Բենիտեսն այն մարդը չէ, ում հետ կարող եք պարզապես նստել ու զրուցել»

Ֆրենկ Լեմպարդ և Ռաֆայել Բենիտես«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պատմել է Ռաֆայել Բենիտեսի հետ հարաբերությունների մասին, ով առաջիկայում պետք է հեռանա ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից:

-Կան մարզիչների մի տեսակ, ում հետ հարաբերություններ եք ստեղծում և մտերմանում եք: Բենիտեսն այդ տեսակը չէ: Մյուս մարզիչները հեռավորություն են պահում, և Ռաֆան ավելի շատ նրանց է նման:

Նա այն մարդկանցից չէր, ում հետ կարող եք նստել և զրուցել: Այո, մենք մի քանի անգամ խոսել ենք իմ ապագայի մասին, սակայն նա բավականին ազնիվ էր և խոստովանեց, որ այսպիսի իրավիճակում իրենից ոչինչ կախված չէր: Ահա հենց սրանով էլ մեր զրույցներն ավարտվում էին:

Նա այն մարզիչը չէ, ով յուրաքանչյուր մարզումից առաջ գրկախառնվում է ֆուտբոլիստների հետ, սակայն ես չեմ ասում, որ դա սխալ է: Այսպիսի մարզիչներ շատ կան, օրինակ, Ֆաբիո Կապելոն, ով մարզել է Անգլիայի ազգային հավաքականը:

Բենիտեսը պրոֆեսիոնալ է: Նա շատ մանրամասն է պատրաստվում խաղերին: Նա ժամանակավոր էր այստեղ, և նրա համար դժվար էր, որովհետև բոլորն էլ հասկանում էին, որ նա կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո: Հետևաբար, հենց այդ պատճառով էլ ոչ մի երկարաժամկետ ծրագիր չկար, սակայն նա լավ աշխատանք կատարեց և արդյունքի հասավ,- հայտնել է Ֆրենկը: The Sun

Հետաքրքիր փաստեր