• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

13-րդ տուրի առաջին խաղային օրվա անոնս

Հոկտեմբերի 22-ին, չորս հանդիպումներով մեկնարկում է Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպումների անոնսը.

Նաթինգհեմ Ֆորեսթ — Լիվերպուլ 15:30

«Նոթինգհեմ Ֆորեսթը» բացել է խաղի հաշիվը տնային վերջին երեք հանդիպումներից յուրաքանչյուրում, բայց ոչ մեկում չի հաղթել: «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ոչ մի արտագնա հաղթանակ չի տարել (2 ոչ-ոքի, 2 պարտություն): Բարձրագույն դիվիզիոնի «անտառապահների» և «կարմիրների» միջև վերջին 10 հանդիպումներում հյուրերը երբեք չեն հաղթել։

«Ֆորեսթի» եզրային պաշտպան Հարի Տոֆֆոլոն բացակայում է մկանի վնասվածքի պատճառով: Ռենան Լոդին կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի չորրորդ անընդմեջ հանդիպումը։ Լևիս Օ’Բրիենի մասնակցությունը կասկածելի է։

«Լիվերպուլը» ֆիթնես թեստ կկազմակերպի հարձակվող Դարվին Նունեսի համար։ Երկուշաբթի օրվանից ընդհանուր խումբ կվերադառնան Իբրահիմա Կոնատեն և Նաբի Կեյտան։

Էվերթոն — Կրիստալ Փելես 18:00

«Էվերթոնը» Պրեմիեր լիգայի վերջին երեք հանդիպումներում պարտվել է ընդհանուր հաշվով 1-5 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում «Կրիստալ Փելեսը» կրել է երեք պարտություն լիգայի շրջանակներում, երեքն էլ՝ լավագույն քառյակում գտնվող թիմերից: «Արծիվները» հաղթել են «իրիսների» դեմ կայացած վերջին 15 հանդիպումներից միայն մեկում՝ 3-1 հաշվով Սելհերսթ Պարկում 2021 թվականի դեկտեմբերին:

Պաշտպան Մասոն Հոլգեյթը վերադարձել է «Էվերթոնի» հիվանդանոցից և կարող է առաջին անգամ խաղալ օգոստոսի վերջից ի վեր։

«Փելեսի» կիսապաշտպան Ուիլլ Հյուզը ապաքինվել է վիրուսային հիվանդությունից։ Նաթան Ֆերգիուսոնը հաղթահարել է մի շարք վնասվածքներ, սակայն դեռ պատրաստ չէ խաղալ։ Չիկ Դուկուրեն որակազրկվել է այս մրցաշրջանում հինգ դեղին քարտ ստանալուց հետո։

Մանչեսթեր Սիթի — Բրայթոն 18:00 

11-րդ տուրում «Լիվերպուլից» կրած 1:0 հաշվով պարտությունը վերջ դրեց Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» 21-խաղյա անպարտելի շարանին: «Բրայթոնը» առաջնությունում չորս խաղ անընդմեջ չի հաղթել (2 ոչ-ոքի, 2 պարտություն), իսկ վերջին երեքում նույնիսկ գոլ չի խփել։ «Քաղաքացիները» չեն պարտվել «ճայերի» առաջնությունում կայացած վերջին 12 տնային հանդիպումներում (10 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

«Սիթիի» պաշտպան Ջոն Սթոնսը վերադարձել է լիարժեք մարզումներին՝ ազդրի վնասվածքի պատճառով 5 հանդիպում բաց թողնելուց հետո: Քայլ Ուոլկերն ու Կալվին Ֆիլիպսը շարունակում են բուժվել։

«Բրայթոնի» պաշտպան Լևի Քոլվիլը կարող է վերադառնալ կոճի վնասվածքից հետո: Մի քանի խաղացողների մասնակցությունը դեռ կասկածի տակ է։

Չելսի — Մանչեսթեր Յունայթեդ 20:30 

«Չելսին» Գրեհեմ Փոթերի գլխավորությամբ յոթ խաղում մնաց անպարտելի՝ հաղթելով դրանցից հինգում: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է առաջնության վերջին չորս արտագնա խաղերից երեքում (1 պարտություն): «Ազնվականները» Պրեմիեր լիգայի 9 խաղում «կարմիր սատանաների» դեմ չեն կարողացել հաղթել (6 ոչ-ոքի, 3 պարտություն):

«Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի ուղևորությունը՝ որպես պատիժ՝ չորեքշաբթի օրը «Տոտտենհեմի» հետ խաղում փոխարինման դուրս գալուց հրաժարվելու համար: Հարի Մագուայռն ու Անտոնի Մարսյալը դեռ վնասվածքներ ունեն։

«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը ապաքինվել է հիվանդությունից։ Վեսլի Ֆոֆանան, Ռիս Ջեյմսը և Նգոլո Կանտեն շարունակում են մնալ հիվանդանոցում։