• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

19-րդ դարի ամենաթանկ տրանսֆերը

Վիլլի ԳրոուվզԵրբ խոսվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերների մասին, մարդիկ մտածում են Գարեթ Բեյլի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որոնց տրանսֆերը տասյակ միլիոնավոր դոլարներ է արժեցել:

Սակայն այժմ քչերը կհավատան, որ XIX դարում ամենաթանկ տրանսֆերն արժեցել է 100 ֆունտ: 1893թ-ին «Աստոն Վիլլան» Վիլլի Գրոուվզի համար հենց այդքան գումար վճարեց «Վեստ Բրոմվիչին»: 100 ֆունտը խելահեղ գումար էր տրանսֆերի համար: Գրոուվզը ֆուտբոլային իսկական աստղ էր, ով խաղում էր Շոտլանդիայի ազգային հավաքականում, որը ժամանակին աշխարհի ուժեղագույն հավաքականներից էր:

Երկար տարիներ ակումբներին չէր հաջողվում գերազանցել այդ ռեկորդը: Միայն 1921թ-ին «Հալլ Սիթին» նոր ռեկորդ սահմանեց՝ Էրնի Բլեկինսոպի համար վճարելով 100 ֆունտ և 1 տակառ գարեջուր: