«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ իր ապագան կապում է մերսիսայդյան ակումբի հետ՝ չնայած 10 խաղով որակազրկմանը:
Այսօր կայացած «Էվերթոնի» հետ հանդիպումը միայն երկրորդն է որակազրկված խաղերից: Մամուլում շատ են խոսում այն մասին, որ «կարմիրները» պատրաստ են «մտածել» իրենց առաջատարին վաճառելու մասին:
Մինչդեռ անձամբ 26-ամյա ուրուգվայցին հերթական անգամ խոստացել է մնալ «Լիվերպուլում»:
-Ես պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ, և սա իմ ներկան է ու ապագան:
Այստեղ տեղափոխվելուս առաջին իսկ օրվանից տեսել եմ, թե ինչքան հատուկ է այս դերբին: Հետևաբար, ցավալի է այն բաց թողնելը,- հայտնել է Սուարեսը: The Sun