Sky Sports պարբերականը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ցանկություն է հայտնել լքել ակումբը, սակայն մերժում է ստացել:
Խոսվում է, որ Ռունին ոչ լավ հարաբերությունների մեջ է Դևիդ Մոյեսի հետ, ով ժամանակին նրան «Էվերթոնից» վաճառեց «Յունայթեդին»:
50-ամյա Մոյեսի «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու մասին լուրերից հետո ավելացել է Ռունիի հիասթափությունը ընթացիկ մրցաշրջանից, որում անգլիացին կորցրեց տեղը հիմնական կազում և դադարեց լինել ակումբի առաջին ջութակը:
Հաղորդվում է, որ դեռ երկու շաբաթ առաջ Ուեյնը խնդրել էր Սէր Ալեքսին՝ իր համար նոր ակումբ փնտրել: Այդ ինֆորմացիան միայն այժմ է բացահայտվում, որը մեկնաբանել է նաև «Յունայթեդի» ներկայացուցիչը՝ հայտնելով, որ Ռունին չի վաճառվում:
Ավելացնենք, որ Ռունիի պայմանագիրը, որով նա վաստակում է շաբաթական 200 հզր ֆունտ, կլրանա երկու տարուց: Խոսվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով կարող է հետաքրքրված լինել Մյունխենի «Բավարիան»: