«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոյի գործակալը հայտնել է, որ բոսնիացի ֆուտբոլիստի համար առայժմ ոչ մի առաջարկ չկա, ուստի նա կշարունակի խաղալ «Սիթիում»:
Լուրերի համաձայն, Ջեկոյին չի գոհացնում «Սիթիում» ստացած խաղաժամանակը, ինչի համար նա ցանկանում է վերադառնալ Բունդեսլիգա: Խոսվում է, որ Էդինի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական մի քանի ակումբներ:
Ջեկոյի համար պայքարող թիմերից գլխավորներն են Դորտմունդի «Բորուսիան» և իտալական «Նապոլին»: Սակայն մինչ այժմ Ջեկոն ոչ մի առաջարկ չի ստացել:
-Մինչ այս պահը Ջեկոյի տրանսֆերի համար մեզ հետ ոչ մեկը չի կապվել: Դրանք ուղղակի խոսակցություններ են: Հաջորդ մրցաշրջանում Էդինը կխաղա «Մանչեսթեր Սիթիում»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Իրֆան Ռեջեպագիչը: Calciomercato