«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է, որ երկարաձգել է պայմանագիրը 32-ամյա կիսապաշտպան Լեոն Օսմանի հետ:
Ընթացիկ մրցաշրջանը լավագույններից էր կիսապաշտպանի կարիերայի ընթացքում: Օսմանն առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական:
«Էվերթոնի» ղեկավարությունը որոշեց պարգևատրել իր սանին նոր պայմանագրով, որը նրան կպահի թիմում մինչև 2015 թվականը: Օսմանի նախկին համաձայնագիրը լրանալու էր 12 ամիս անց: