«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարը հաստատել է, որ բանակցում է Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկի հետ:
Ակնհայտ է, որ 33-ամյա բրազիլացին չի պատրաստվում «ՔՊՌ»-ի հետ հանդես գալ Չեմպիոնշիփում և նոր ակումբ է փնտրում: Ենթադրվում է, որ ամենաշատը Սեզարի ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալը»:
-Ես բանակցում եմ տարբեր ակումբների հետ ինչպես Անգլիայից, այնպես էլ այլ երկրներից: Այս հարցում դեռ ոչ մի բան որոշված չէ:
Ես կենտրոնացել եմ հավաքականում խաղալու վրա, ես դեռ պայմանագիր ունեմ «ՔՊՌ»-ի հետ, սակայն ես նաև պետք է ապացուցեմ, որ պետք է լինեմ հավաքականի կազմում 2014 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ,- հայտնել է Ժուլիոն: Daily Mirror