Տիագո Ալկանտարան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն, Տիագոն կստանա տարեկան գրեթե 6 մլն եվրո: Իսպանական ԶԼՄ-ների համաձայն, գործարքը կիրականանա «Բարսելոնայի» համաձայնության դեպքում, քանի որ «կապտանռնագույնների» հետ ֆուտբոլիստի պայմանագրի մեջ նշված է 18 մլն եվրո փոխհատուցում, որը «Մանչեսթերը» պատրաստ է վճարել:
Ալկանտարան արդեն հայտնել է, որ ցանկություն ունի հեռանալ «Բարսելոնայից», քանի որ նա դժգոհ էր թիմում ոչ բավարար խաղաժամանակ ստանալու համար:
2012/2013 մրցաշրջանում կիսապաշտպանը 27 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում` խփելով 2 գնդակ և դառնալով 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Բացի այդ, 2013թ-ի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Իսպանիայի հավաքականի հետ դարձավ չեմպիոն` եզրափակչում ձևակերպելով հեթ-տրիկ: