«Մանչեսթեր Սիթին» կրկին հետաքրքրվում է «Ռեալի» պաշտպան Պեպեի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը:
Ակնհայտ է, որ Պեպեին չի գոհացնում ակումբում իր ներկայիս կարգավիճակը, քանի որ նախորդ մրցաշրջանում նրան հիմնական կազմից դուրս մղեց երիտասարդ Ռաֆայել Վարանը:
Վարանը շարունակում է փայլուն հանդես գալ, դրա համար Պեպեն հույս չունի, որ Անչելոտիի գալուց հետո ինչ որ բան կփոխվի իր համար:
Հաղորդվում է, որ «Ռեալը» պատրաստ է իր պաշտպանին վաճառել 20 մլն ֆունտով: 30-ամյա պորտուգալացու պայմանագիրը լրանում է 2016թ-ին և «Սթին» առանց որևէ խնդրի կարող է վճարել պաշտպանի տարեկան 3 մլն ֆունտ աշխատավարձը: