Համաձայն Sky Sports-ի, «Ուիգանի» հարձակվող Արունա Կոնեն հետաքրքրված է բացարձակապես «Էվերթոն» տեղափոխվելով:
Ավելի վաղ 29-ամյա իվուարցին հայտարարել էր, որ մտադիր չէ «Ուիգանի» հետ Չեմպիոնշիփում հանդես գալ, այլ ցանկանում է ավելի մեծ ակումբ տեղափոխվել: Լուրերի համաձայն, Կոնեի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Նորվիչը» և «Սուոնսին»:
Սակայն, աղբյուրի համաձայն, Արունան իր համար մեկ տարբերակ է տեսնում` տեղափոխությունն «էվերթոն»` մարզիչ Ռոբերտո Մարտինեսի հետքերով: Ակնկալվում է, որ «Ուիգանն» իր հարձակվողի համար կպահանջի 6 մլն ֆունտ: