«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հերքել է այն լուրերը, որ կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսը կարող է լքել ակումբը:
Անցած ամառ Ռամիրեսը դարձավ «Սաութհեմպտոնի» համար ռեկորդային ձեռքբերում՝ 12 մլն ֆունտով: Ուրուգվայցին 26 խաղում դարձավ 5 գոլի հեղինակ:
Վերջին ժամանակներս ակտիվ խոսվում է, որ Գաստոնը կարող է տեղափոխվել «Ատլետիկո» կամ «Բորուսիա»: Սակայն Պոչետինոն հերքել է այդ լուրերը:
-Նա երջանիկ է մեզ հետ, և մենք նրա ծառայություններից կօգտվենք նաև հաջորդ մրցաշրջանում: Դա նորմալ է, որ նրա կարգը հետաքրքրել է այլ ակումբների, սակայն մենք չենք լսել տրանսֆերների մասին,- ասել է Պոչետինոն: Tuttomercatoweb