Լոնդոնի «Չելսիի» և Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխը բրիտանական մամուլի հետ հարցազրույցում հայտնել է, որ իր թիմն ուժեղ է` անզիջում բնավորությամբ:
-Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ անգամ շատ ծանր իրավիճակներում մենք միշտ հնարավորություն ենք գտնում այդ իրավիճակից դուրս գալու համար: «Չելսիում» յուրաքանչյուր ֆուտբոլիստ չի հանձնվում, մեր խառնվածքն այդպիսին է: Եղել են դեպքեր, երբ հեռացել է մարզիչը, իսկ մենք մեր մեջ ուժ ենք գտել հաղթելու:
Մի ամբողջ օր կարելի է վիճել, թե որն է ավելի լավ. մեկ մարզիչ երկար ժամանակով և ոչ մի մրցանակ, թե 10 մարզիչ և 10 մրցանակ: Այդպես «Չելսին» հաջողության հասավ, սակայն այլ տարբերակներ ևս կան դա անելու համար,- ասել է դարպասապահը: