Համաձայն Sky Sports-ի, «Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյաման 48 ժամվա ընթացքում կավարտի իր տեղափոխությունը «Սաութհեմպտոն»:
Դեռևս անցած ամիս «սրբերը» համաձայնեցրել էին 22-ամյա քենիացու տրանսֆերը 12 մլն ֆունտով: Սակայն անձնական պայմանագրի պայմանները Վիկտորին հարմար չէին, և թվում էր, որ գործարքը այդպես էլ չի իրականանա:
Սակայն, որոշ ժամանակ հետո, «Սաութհեմպտոնը»կրկին ուշադրությունը կենտրոնացրեց Վանյամայի վրա և ավելի լավ առաջարկ ներկայացրեց: Վիկտորն իր համաձայնությունը տվել է և արդեն այսօր երեկոյան պետք է «Սեյնթ Մերի» ժամանի բոլոր ձևակերպումներն ավարտելու համար:
Հավելենք, որ երկու տարի առաջ «Սելթիկը» Վիկտորին ձեռք է բերել 900 հզր ֆունտով: Վերջին ամիսներին Վանյամայի անունը «Սաութհեմպտոնից» բացի կապում էին «Քարդիֆի», «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: