«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան խոստովանել է, որ կցանկանար իր ուժերը փորձել իտալական Ա Սերիայում:
Չնայած որ «Սիթին» նախորդ մրցաշրջանում մնաց առանց տիտղոսի, Սաբալետան հանդես եկավ լավագույն կողմերով և անգամ ընդգրկվեց PFA-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում:
28-ամյա արգենտինացին չի թաքցնում Իտալիայում հանդես գալու իր ցանկությունը: Պաբլոյի սիրած ակումբն իտալական «Ֆիորենտինան» է:
-Ա Սերիան մեծ առաջնություն է, որտեղ կցանկանայի երբևէ խաղալ: Ինձ դուր է գալիս «Յուվենտուսը», «Ինտերը» և «Միլանը», սակայն ինձ համար առանձնակի կարևորություն ունի «Ֆիորենտինան»: Չգիտեմ, թե ինչու, բայց Բատիստուտայի ժամանակներից ինձ դուր է գալիս «Ֆիորենտինան»,- Սաբալետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: