Ամերիկացի գործարար Շահիդ Խանը Մոհամեդ Ալ Ֆայեդից 200 մլն ֆունտով գնեց «Ֆուլհեմ» ակումբը:
Ալ Ֆայեդը «Ֆուլհեմի» սեփականատերն էր արդեն 16 տարի: 1997 թվականին նա լոնդոնյան ակումբը, որն այդ ժամանակ հանդես էր գալիս անգլիական երրորդ դիվիզիոնում, գնեց ընդամենը 6.25 մլն ֆունտով:
Սակայն այժմ, եգիպտացի գործարարը, ով արդեն 84 տարեկան է, մտածում է կյանքի մնացած հատվածն իր ընտանիքի հետ անցկացնելու մասին: Ալ Ֆայեդը ակումբի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը վաճառել է Խանին, ով ԱՄՆ-ում «Ջեկսոնվիլ Յագուարսի» սեփականատերն է:
Ծագումով պակիստանցի Խանը, ով արդեն 62 տարեկան է, Forbes-ի վարկածով ԱՄՆ-ի 179-րդ հարուստ մարդն է, ում կարողությունը գնահատվում է 1.65 մլրդ ֆունտ: Շահիդը դարձավ «Ֆուլհեմի» պատմության վեցերորդ սեփականատերը:
Ավելացնենք, որ Ալ Ֆայեդի ժամանակ «Ֆուլհեմը» դարձավ Պրեմիեր Լիգայի ամուր թիմերից մեկը, որը 2010թ-ին մասնակցեց Եվրոպա Լիգային: