«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է Մայկոնի տեղափոխությունն իտալական«Ռոմա»: Ֆուտբոլիստը հռոմեական ակումբ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով:
Բրազիլիացու տրանսֆերն «Ինտերից» անցած ամառ դարձավ «Սիթիի» վատագույն գործարքը վերջին ժամանակներում: Մայկոնը ոչ միայն թիմակիցների հետ մրցակցությունում էր պարտվում, այլև գրեթե միշտ հիվանդանոցում էր:
«Քաղաքայինների» նոր գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մի քանի օր առաջ հստակեցրեց, որ այս խաղացողի վրա հույս չի դնում հաջորդ մրցաշրջանում: Եվ այսօր 31-ամյա Մայկոնը վերադարձավ Ա Սերիա, որտեղ հանդես կգա «Ռոմայում»: