«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է իսպանական «Սևիլյայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյի ձեռքբերման մասին: «Քաղաքայինների» համար գործարքն արժեցել է 21.7 մլն ֆունտ:
27-ամյա Նեգրեդոն դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սիթիի» երրորդ նորեկը՝ Ֆերնանդինյոյից և Խեսուս Նավասից հետո: Պայմանագրի մանրամասների՝ մասնավորապես ժամկետի մասին ակումբը չի հայտնել:
Ավելացնենք, որ շատ շուտով Ալվարոն իր նոր խաղընկերներին կմիանա Հոնկոնգում: Մանուել Պելեգրինիի թիմում Նեգրեդոն հանդես կգա ինը համարի մարզաշապիկով: