Ինչպես և սպասվում էր, «Նորվիչը» պաշտոնապես հայտնեց շոտլանդական «Սելտիկի» հարձակվող Գարի Հուպերի ձեռքբերման մասին:
Բարեհաջող բուժզննում անցնելուց և պայմանագրի վերջին կետերը համաձայնեցնելուց հետո 25-ամյա Հուպերը «Նորվիչի» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Այսպիսով, Հուպերը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նորվիչի» յոթերորդ ձեռքբերումը: