«Ֆուլհեմ»-ի գլխավոր մարզիչ Մարտին Յոլը իր կարծիքն է արտահայտել երեկվա խաղի մասին:
-Մենք կարող էինք հաղթել 5:3 հաշվով: Տղաները մշտապես լավ հնարավորություններ էին ստեղծում, բայց ցավալի էր տեսնել թե ինչպես ենք գոլ բաց թողնում:
Հաճելի էր տեսնել Բերբատովի գեղեցիկ խաղը: Կարծում եմ երկրորդ խաղակեսում մենք ֆանտաստիկ ֆուտբոլ էինք խաղում,- ասել Յոլը: BBC
Հիշեցնենք, որ 11-րդ տուրի շրջանակներում կայացած «Արսենալ» – «Ֆուլհեմ» խաղը ավարտվել է գոլառատ ոչ-ոքիով: