Ինչպես հայնում է Daily Mail-ը, իսպանական «Ռեալ Սոսյեդադը» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել «Չելսիի» երիտասարդ կիսապաշտպան Ջոշուա Մաքեկրանին:
Չնայած այն բանի, որ «ազնվականները» շարունակում են մեծ հույսեր կապել 20-ամյա կիսապաշտպանի հետ, Անդրե Շյուրլեի ձեռքբերումը և Մայքլ Էսսիենի վերադարձը, ամենայն հավանականությամբ, հնարավորություն չեն տա Մաքեկրանին դրսևորել իրեն հաջորդ մրցաշրջանում:
Ակնհայտ է, որ այսպիսի իրավիճակում Ջոշուայի համար լավագույն տարբերակը կլինի վարձավճարով տեղափոխվելը: Աղբյուրի համաձայն, նրանով հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը», որն այս մրցաշրջանում կմասնակցի Չեմպիոնների Լիգայում: