«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը ասել է, որ իր սիմուլյանտության մասին խոսակցությունները սկսել են Պրեմիեր Լիգա տեղափոխությամբ: Հարձակվողը 2011թ-ին «Այաքս»-ից տեղափոխվելով «Լիվերպուլ», վաստակեց սիմուլյանտի և ռասիստի համբավ, չնայած իր փայլուն խաղի: Պատրիս Էվրայի հետ կապված հայտնի պատմությունը ֆուտբոլիստին մշտապես ուշադրության կենտրոնում էր պահում: Եվ սա ազդել է նաև մրցավարների որոշումների վրա: Անգլիայի որոշ մրցավարներ անգամ աչք են փակում Սուարեսի դեմ խախտումների վրա, եթե անգամ «կարմիրներ»-ի առաջատարի նկատմամբ իսկապես խախտվել է խաղի կանոնները: 25-ամյա ուրուգվայցին կարծում է, որ արժանի չէ նման վերաբերմունքի:
-Ես հավատացնում եմ, որ խաղային իրավիճակներում սիմուլյանտության չեմ դիմում: Չէ որ այն կարող է ազդել իմ կարիերայի վրա:
Այնպես է ստացվում, որ իմ շուրջ մշտապես վիճելի իրավիճակներ են ստեղծվում, բայց ես ընդունում եմ մրցավարների որոշումը և հասկանում եմ նրանց: Ոչ մեկ անսխալ չէ:
Չնայած այս ամենի, ես շարունակում եմ աշխատել ամբողջ ուժով:
Եթե դուք նայեք վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ ես այն հարձակվողներից եմ, ում ամենից շատ են սուլում և նշանակում տուգանային,- հարցազրույցում ասել է Լուիս Սուարեսը: The Sun