Գարեթ Բեյլին «Ռեալին» վաճառելու դեպքում «Տոտտենհեմը» կարող է գնել Սանկ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկին:
Ինչպես հաղորդում է ռուսական «Спорт-Экспресс» պարբերականը, «Տոտտենհեմը» պատրաստակամություն է հայտնել Հալկի համար վճարել 55 մլն եվրո (47.5 մլն ֆունտ). այքան, որքան անցած ամառ «Զենիթը» Հալկին գնելու համար վճարեց «Պորտուին»:
Մամուլում տեղ գտած լուրերի համաձայն, Բրազիլիայի հավաքականի 27-ամյա հարձակվողն այնքան էլ երջանիկ չէ Ռուսաստանում և ցանկանում է տեղափոխվել Եվրոպայի ավելի բարձրակարգ առաջնություններից մեկը: