«Քարդիֆն» այս ամռանը երրորդ անգամ է թարմացնում իր տրանսֆերային ռեկորդը: Պրեմիեր Լիգայի նորեկները 11 մլն ֆունտով ձեռք բերեցին «Սևիլյայի» կիսապաշտպան Գարի Մեդելին:
26-ամյա չիլիացին հաջող բուժզննում է անցել, համաձայնեցրել է պայմանագրի կետերը, և այժմ մնում է աշխատանքի թույլտվություն ստանալ:
Մեդելը երկու մրցաշրջան է անցկացրել Իսպանիայում, իսկ իր ազգային հավաքականում մասնակցել է մոտ 50 հանդիպման: Այս շաբաթ Գարին իր թիմի հետ մասնակցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընկերական խաղին:
Ավելացնենք, որ «Քարդիֆի» տրանսֆերային նախորդ ռեկորդներ էին Անդրեաս Կոռնելյուսը և Սթիվեն Կոլկերը: