«Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի Սուպերգավաթը վիճարկեցին Պրեմիեր Լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը» և Անգլիայի գավաթակիր «Ուիգան Ատլետիկը»:
«Մանկունյանցիներն» ավելի ուժեղ գտնվեցին՝ հաղթելով 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի ռմբարկու Ռոբին վան Պերսին: Սա Դևիդ Մոյեսի առաջին պաշտոնական խաղն էր «Յունայթեդի» ղեկին և առաջին տիտղոսը:
Գոլեր․ վան Պերսի՝ 6ր, 58ր