«Վեստ Հեմ Յունայթեդ»-ի ավագ Քևին Նոլանը կարծում է, որ նրա խաղամակարդակը և ցուցադրած խաղը ակումբում պետք է բերեր հավաքականից հրավերի: Շվեդիայի դեմ ընկերական խաղի համար Ռոյ Հոջսոնը հավաքական է հրավիրել մի քանի նորեկների, սակայն նորից անտեսել է Նոլանին, ով փայլուն է հանդես գալիս «Վեստ Հեմ»-ում:
Քևինը նշում է, որ հիասթափված է մարզչի որոշումից:
-Ես նորից հիասթափվեցի՝ իմանալով որ հավաքականից հրավեր չեմ ստացել: Եթե անկեղծ լինեմ, չգիտեմ թե էլ ինչ պետք է անեմ հրավեր ստանալու համար: Ես մշտապես օգնել եմ թիմին, մշտապես գոլեր եմ հեղինակել և անգամ կարողացա թիմին դուրս բերել Չեմպիոնշիփից: Նույնը շարունակում եմ նաև հիմա:
Վստահ եմ, որ արժանի եմ հավաքականում խաղալու,- ասել է «Վեստ Հեմ»-ի ավագը: