«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը բացառել է կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնի և հարձակվող Ջերմեյն Դեֆոյի վաճառքը:
Նորեկներով համալրվելով` լոնդոնյան ակումբում մրցակցությունը հիմնական կազմում խաղալու համար մեծացել է, որն էլ Սիգուրդսոնի և Դեֆոյի ապագան «Ուայթ Հարթ Լեյնում» հարցականի տակ է դրել: Սակայն «Տոտտենհեմը» մտադիր չէ հրաժեշտ տալ նրանց:
-Նրանք մեր խաղացողներն են, և մենք ամբողջովին վստահում ենք նրանց: Սիգուրդսոնը և Դեֆոն մտնում են մեր պլանների մեջ:
Ջերմեյնը «Տոտտենհեմի» հերոսն է, և նրա հետ կապված ամեն ինչ կարգին է: Նրան ուղղակի սպասվում է մրցակցություն, որին նա հանդիպելու է իր ամբողջ կարիերայի ընթացքում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Daily Express-ը: