«Տոտտենհեմի» 24-ամյա վինգեր Գարեթ Բեյլը հիասթափված է, որ ձախողվեց իր տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»:
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն Ուելսի հավաքականում իր խաղընկերներին հայտնել է, որ այլևս չի հագնելու «Տոտտենհեմի» մարզաշապիկը: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Ուելսյան ակումբից աղբյուրը հայտնում է, որ Բեյլը հուսահատ է: Նա չի կարողանում հասականալ, թե ինչու «Տոտտենհեմը» չընդունեց «Ռեալի» առաջարկը, որը կլիներ ֆուտբոլի պատմության մեջ տրանսֆերային ռեկորդ: Մի բան հստակ է․ Բեյլն այլևս չի խաղա «Տոտտենհեմում»:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» Բեյլի համար 86 մլն ֆունտի առաջարկ էր արել, սակայն «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին՝ ցանկանալով ուելսցի վինգերի համար 100 մլն ֆունտ ստանալ, մերժել էր մադրիդցիներին: