Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Սաութհեմպտոնը» մոտ է իտալական «Ռոմայի» հարձակվող Պաբլո Օսվալդոյին ձեռք բերելուն:
Այս ամառ 27-ամյա Օսվալդոյով հետաքրքրվում են մի շարք եվրոպական ակումբներ, այդ թվում` «Ատլետիկոն», «Վոլֆսբուրգը» և «Բենֆիկան»: Պրեմիեր Լիգայի ակումբներից, մինչև վերջերս, «Ֆուլհեմն» էր ցանկանում ձեռք բերել Պաբլոյին:
Սակայն այժմ Իտալիայի հավաքականի արգենտինացի ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ է համարվում «Սաութհեմպտոնը», որը ֆինանսական որևէ խնդիր չունի: Աղբյուրի համաձայն, «Ռոման» խորհուրդ է տալիս Օսվալդոյին տեղափոխվել Անգլիա:
Հավելենք, որ Պաբլոյի համար կարող է պայքարի մեջ մտնել նաև «Տոտտենհեմը», որը չնայած ձեռք է բերել Ռոբերտո Սոլդադոյին, սակայն հարձակման գծում դեռևս խնդիրներ ունի: