«Տոտտենհեմը» համաձայնվել է «Ռոմայի» հարձակվող Էրիկ Լամելայի տրանսֆերը ձեռք բերելու համար վճարել պահանջվող 30 մլն եվրոն (25.8 մլն ֆունտ):
«Անժիի» կիսապաշտպան Վիլլիանի համար պայքարում «Չելսիին» զիջելուց հետո «Տոտտենհեմը» իր ողջ ուժերը ուղղել է Լամելային գնելու վրա: Արդյունքում կողմերը համաձայնության են եկել 21-ամյա արգենտինացու տեղափոխության հարցում:
-Նորությունն այն է, որ կողմերը 30 մլն եվրոյով համաձայնեցրել են տրանսֆերը: Եվս 5 մլն կվճարվի որպես բոնուս: Այժմ սպասվում է, որ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և կստորագրի պայմանագիրը,- իտալական իր աղբյուրին է հղում անում talkSPORT-ը: